«Ռեալը» նոր ռեկորդներ է սահմանել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում
Աջակցիր «Ա1+»-ինՄադրիդի «Ռեալը» հերթական ռեկորդներն է սահմանել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում:
Երեկ կայացած 4-րդ տուրի խաղում մադրիդցիները Վարշավայում ոչ-ոքի են խաղացել Դոնեցկի «Շախտյորի» հետ, ընդ որում փրկարար գոլը նրանք խփել են 90+5-րդ րոպեին:
Այդպիսով, «Ռեալը» վաստակել է 10 միավոր և իր համար նվազագույնն ապահովել է 2-րդ անցումային տեղը: Իսպանական ակումբը 12-րդ անգամ է մտել փլեյ-օֆֆ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ: Դա մրցաշարի նոր ռեկորդ է: «Բավարիան» և «Բարսելոնան» նման արդյունքի հասել են 10 անգամ:
«Ռեալն» ընդհանուր առմամբ 31-րդ անգամ է հաղթահարել խմբային փուլի արգելքը: Դա նույնպես մրցաշարի նոր ռեկորդ է: Մադրիդյան ակումբը միակն է, որը երբեք դուրս չի մնացել խմբային փուլից:
Նշենք, որ «Ռեալը» չեմպիոնների լիգայի խաղարկությանը չի մասնակցել միայն 1996-97թթ մրցաշրջանում: