Բացել լրահոսը Փակել լրահոսը
1094641
A A
Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն միջուկային զսպման վարժանքներ կանցկացնի․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է միջուկային զսպման  զորավարժություններ անցկացնել։  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սթոլթենբերգի հայտարարությանը։

Նրա խոսքով, զորավարժությունները պլանավորվել են դեռևս Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից առաջ։

«Սրանք ստանդարտ զորավարժություններ են՝ համոզվելու համար, որ մեր միջուկային զսպիչ միջոցները մնում են անվտանգ, հուսալի և արդյունավետ: Կարծում եմ, որ մեծ սխալ թույլ կտանք, եթե չեղարկենք կանոնավոր, վաղուց ծրագրված զորավարժությունները»,- ասել է նա: