Բացել լրահոսը Փակել լրահոսը
եմ
A A
Քաղաքականություն

ԵՄ դեսպանները համաձայնեցին Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն․ «Ազատություն»

Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և սահմանազատմանը նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հաղորդում են «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրները։

Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է, որ առաքելությունը կգա, ասել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։