Պետք է մեր քաղաքական պատասխանատուների հետ խոսենք, մեր տեսակետները դառնան ավելի հստակ․ Արամ Ա
Աջակցիր «Ա1+»-ինՀակառակ քաղաքական տարակարծության՝ հայ ազգը կոչված է իր ինքնությունը պահել կենսունակ և իր միասնականությունը պահել ամուր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն Դիեգո Կարամանուկյանի հետ զրույցում այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի խոսքով՝ հայ ազգն այսօր գտնվում է ժամանակակից պատմության մեջ ամենավտանգավոր և ճակատագրական փուլում:
Արամ Ա-ն շեշտել է, որ ինքը պատրաստ է իր ներկայությամբ երաշխավորել հայ ժողովրդի միասնակությունը:
«Այս գծով ես միշտ իմ պատրաստակամություն հայտնել եմ՝ թե անձնական խոսակցության ճանապարհով, թե հրապարակային ճանապարհով: Այս վերջին շրջանում խորհրդակցություններ են եղել( խոսքը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին է- խմբ.), երկու վեհափառ հայրապետների միջև մնայուն խորհրդակցություն կա այս գծով և այդ խորհրդակցությունները պետք է շարունակվեն. պետք է մեր քաղաքական պատասխանատուների հետ խոսենք, մեր տեսակետները դառնան ավելի հստակ: Մանավանդ հասարակական մոտեցումը ձևավորելու իմաստով կարևոր են այս խորհրդակցությունները քաղաքական պատասխատուների հետ, նաև ընդդիմադիրների հետ: Կարծում եմ, որ այս հարցում կարևոր դեր ունեն Արցախի և սփյուռքի ղեկավարները»,- շեշտել է Արամ Ա-ն: