Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանում գտնվող հայ գերիները պետք է վերադառնան տուն․ Ստեֆան Շենախ/ Ավստրիա (տեսանյութ)

Այո, մեզ անհրաժեշտ է սահմաններին ԵՄ քաղաքացիական առաքելություն,- SOC խմբի անունից հայտարարեց Ստեֆան Շենախը ՝ ԵԽԽՎ-ում սեպտեմբերյան լարվածության վերաբերյալ քննարկմանը։

Ըստ նրա՝ պետք է դիմել նաեւ Թուրքիային՝ օգտագործելու իր ներուժը՝  հայ-ադրբեջանին հրադադարի հասնելու համար։

Նա կոչ արեց հայկական կողմին ադրբեջանցիներին հանձնել ականների վերաբերյալ քարտեզները, իսկ Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին։

Ստեֆան Շենախը, որը յոթ տարի Ադրբեջանի հարցով  զեկուցողն է, ընդգծում է․ «Կարևորը ոչ միայն զինադադարն է, այլև մտքում զինաթափումը։ Թշնամիները չեն կարող իրար կողքի ապրել։ Պետք է գալ ընդհանուր բարիդրացիական հարաբերությունների, և ատելությունը պետք է վերանա դպրոցական ծրագրերից: Սա հարեւանների միջև բարեկեցիկ ապագա ստեղծելու միակ ճանապարհն է»: