Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առաջին հերթին պետք է պահպանվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Ժակ Լը Նե/ Ֆրանսիա (տեսանյութ)

«Ես իմ կողմից և իմ խմբի՝ ALDE-ի անունից ակնհայտորեն դատապարտում եմ ուժի կիրառումը, որը բացարձակապես անընդունելի է  վեճերը լուծելու համար»,- ԵԽԽՎ-ում հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների քննարկման ժամանակ ասաց Ժակ Լը Նեն։

Ըստ նրա այս իրավիճակը կարող է նոր պատերազմի առիթ դառնալ, ուստի անհրաժեշտ է հիշել մի շարք հիմնարար կետեր։

«Առաջին հերթին պետք է պահպանվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի պայմանագրի։

Ավելին, որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկու պատերազմող երկրները պետք է հարգեն ռազմագերիների իրավունքները և պարտավորվեն չկազմակերպել առևանգումներ»։

 Նա եւս անդրադարձավ հայ զինվորականներին խոշտանգելու տեսանյութերին․ «Ադրբեջանը պետք է հետաքննի այս միջադեպերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկի։

Ի վերջո, ես կոչ եմ անում երկու պետություններին արագորեն բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ»,-ասաց նա։