Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess ispania 10.10.
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները Իսպանիայում կհանդիպեն իրար հետ

Հայաստանի շախմատիստները հաղթանակով են սկսել իսպանական Լա Նուսիա քաղաքում անցկացվող շախմատային օփենը։

Առաջին տուրում գրոսմայստեր Կարեն Հ․ Գրիգորյանը սևերով հաղթել է իսպանացի Ֆերնանդո Գոմեսին, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Դավթյանը սպիտակներով պարտության է մատնել Պաբլո Սանչեսին։

Այսօր կայանալիք 2-րդ տուրում Հայաստանի շախմատիստները վիճակահանությամբ հանդիպելու են իրար հետ։ Սպիտակներով հանդես կգա Կարեն Հ․ Գրիգորյանը։