Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անհանգստացած ենք Ուկրաինայով, բայց չպետք է աչքաթող անել Կովկասը․ վտանգը գալիս է Թուրքիայից․ պատվիրակ (տեսանյութ)

Այսօր առավոտյան ԵԽԽՎ դեբատների ժամանակ, երբ բոլորը անհանգստություն էին հայտնում՝ ինչ է  տեղի ունենում Ուկրաինայում, իր ելույթի վերջում լեհ պատվիրակ Ալեքսանդր Պոչեյը ներկաների ուշադրությունը հրավիրեց, թե ինչ է տեղի ունենում Կովկասում։ Երկու ազգեր կռվում են իրար դեմ,- ասաց նա՝ շեշտելով, որ ԵԽԽՎ-ն պիտի իր վերաբերմունքն արտահայտի։  Նա ընդգծեց, որ ռուս-ուկրաինական պատերազմին ուշադրություն դարձնելով՝  պետք է աչալուրջ լինել, այլ տեղեր վտանգավոր չդառնան։

«Վտանգը գալիս է Թուրքիայից»,- իր ելույթն այսպես ավարտեց նա։

Ի դեպ, այս հատվածում ելույթ ունենալու համար հերթագրվել էին Հայաստանի պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը,Արմեն Գեւորգյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Հայկ Մամիջանյանը։ Ժամանակի սղության պատճառով նրանց ձայն չտրվեց։