Բացել լրահոսը Փակել լրահոսը
տարեց կին
A A
Պաշտոնական

Արարատի մարզում 42-ամյա փորձել է բռնաբարել 72-ամյա կնոջ․ shamshyan.com

Հոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ այդ օրը ժամը 09։15-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 47-ամյա Սեյրան Վ․-ից, ով հայտնել է, որ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող իր կնոջ մորը հայտնաբերել է ծեծված, մարմնի որոշ հատվածներում կան կապտուկներ, պարանոցը խեղդած, և նրա վրա կան նաև արնանման հետքեր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ 72-ամյա կին է, ով «պոլիտրավմա, մարմնի տարբեր մասերի վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04։00-ից 06։00-ն ընկած ժամանակահատվածում այդ գյուղի բնակիչ 42-ամյա Մայիս Ե․-ն մտել է կնոջ տուն հետնամասի դռնով, այնուհետև ծեծի է ենթարկել կնոջը, որից հետո փորձել է բռնաբարել։ Սակայն ճիվաղը, չկարողանալով ավարտին հասցել իր սև գործը, դիմել է փախուստի։

Արարատի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Մայիս Ե․-ին, տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։