A
A
Ղրիմի կամուրջի վրա պայթյունի հետևանքով կա 3 զոհ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՂրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, նախաքննության արդյունքներով հայտնել են քննչական կոմիտեից։ Այս մասին նշում է РИА գործակալությունը:
«Զոհվածները, ենթադրաբար, ավտոմեքենայի ուղևորներն են, որոնք գտնվել են պայթեցված բեռնատարի կողքին։ Ներկայումս երկու մահացած տղամարդու և կնոջ դիերն արդեն դուրս են բերվել ջրից, պարզվում է նրանց ինքնությունը»,– ասվում է քննչական կոմիտեի մեջ։
Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի մասին։
Անցման երկաթուղային հատվածի երկայնքով վառելիքով 7 տանկ է այրվել։ Դրա հետևանքով մասամբ փլուզվել են երկու մեքենաների բացվածքներ, չեն վնասվել նավերի անցման համար նախատեսված կամարային հենարանները։