Էլինա Դանիելյանի թիմը առաջատարներից մեկն է Եվրոպայում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն այս օրերին Ավստրիայում մասնակցում է կանանց շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությանը:
Նա հանդես է գալիս Ավստրիան ներկայացնող ԱՍՎՈե «Պամհագեն» թիմում: Նրա թիմակիցներն են ուկրաինուհիներ Աննա Ուշենինան, Յուլյա Օսմակը և լեհուհի Ալեքսանդրա Մալցևսկայան:
Կայացած 4 տուրերում Էլինա Դանիելյանի թիմը տարել է 3 հաղթանակ, իսկ մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի: Վաստակած 7 միավորով ԱՍՎՈԵ «Պամհագենը» ռումինական ԿՍՈՒ «Սուպերբեթ» թիմի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը:
Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի հանդիպումները: ԱՍՎՈԵ «Պամհագենը» կմրցի ավստրիական մեկ այլ թիմի` «Էրստե Բանկ Բադեն»-ի հետ, որն ունի 5 միավոր: Էլինա Դանիելյանն առաջին խաղատախտակի վրա կհանդիպի Բուլղարիան ներկայացնող Նուրգյուլ Շալիմովայի հետ:
Նշենք, որ կանանց շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 7 տուրից: