Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evro-2024
A A
Սպորտ

Եվրո-2024-ի վիճակահանություն. զամբյուղները և անցկացման կարգը

Հոկտեմբերի 9-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կկայանա Եվրոպայի 2024 թվականի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, որակավորման փուլին մասնակցող 53 երկրները կբաժանվեն 10 խմբի (7 խումբ 5-ական, 3 խումբ` 6-ական թիմերով)։ Կվիճարկվեն ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ փուլի 23 ուղեգրեր։ Գերմանիան կմասնակցի ԵՎՐՈ 2024-ին որպես առաջնությունը հյուրընկալող երկիր։

 

Զամբյուղ 1

Նիդերլանդներ

Խորվաթիա

Իսպանիա

Իտալիա

Դանիա

Պորտուգալիա

Բելգիա

Հունգարիա

Շվեյցարիա

Լեհաստան

 

Զամբյուղ 2

Ֆրանսիա

Ավստրիա

Չեխիա

Անգլիա

Ուելս

Իսրայել

Բոսնիա և Հերցեգովինա

Սերբիա

Շոտլանդիա

Ֆինլանդիա

 

Զամբյուղ 3

Ուկրաինա

Իսլանդիա

Նորվեգիա

Սլովենիա

Իռլանդիա

Ալբանիա

Չեռնոգորիա

Ռումինիա

Շվեդիա

Հայաստան

 

Զամբյուղ 4

Վրաստան

Հունաստան

Թուրքիա

Ղազախստան

Լյուքսեմբուրգ

Ադրբեջան

Կոսովո

Բուլղարիա

Ֆարերյան կղզիներ

Հյուսիսային Մակեդոնիա

 

Զամբյուղ 5

Սլովակիա

Հյուսիսային Իռլանդիա

Կիպրոս

Բելառուս

Լիտվա

Ջիբրալթար

Էստոնիա

Լատվիա

Մոլդովա

Մալթա

 

Զամբյուղ 6

Անդորրա

Սան Մարինո

Լիխտենշտեյն

 

Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը կնվաճեն ԵՎՐՈ 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խմբային փուլի արդյունքներով ձևավորված փլեյ-օֆֆում։

 

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ վիճակահանության արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում։

 

Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին։ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։