Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+gavat
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի քառորդ եզրափակիչի մասնակիցները

Fastex Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան քառորդ եզրափակիչ փուլի մասնակիցները։

Այսօր կայացան 1/8 եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները։ Մրցաշարի նորեկ «Լեռնային Արցախը» սեփական դաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին»։ Խաղն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 3։1։

Մյուս զույգը կազմել էին Հայաստանի Պրեմիեր լիգայի երկու ետնապահները՝ ԲԿՄԱ-ն ու «Նոան»։ Բանակային ֆուտբոլիստները սեփական դաշտում զիջեցին 0։1 հաշվով և դուրս մնացին խաղարկությունից։

Այդպիսով, քառորդ եզրափակիչ փուլ մտան «Փյունիկը», «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան», «Գանձասարը», «Ալաշկերտը», «Շիրակը», «Վանը» և «Նոան»։ Այս փուլի զույգերը հայտնի կդառնան վիճակահանության միջոցով։