Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika (6)
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները աշխարհի առաջնությանը կպատրաստվեն Թբիլիսիում

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում հոկտեմբերի 27-ին կմեկնարկի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, այդ մրցումներում Հայաստանը հանդես կգա հինգ մարզիկով:

Արթուր Դավթյանը ուժերը կփորձի հենացատկում, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներում, Հարություն Մերդինյանը՝ նժույգթափերում, Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտում:

Նրանք, ինչպես նաև խոստումնալից Համլետ Մանուկյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ուղեկցությամբ երեկ մեկնել են Թբիլիսի, որտեղ կանցկացնեն 21-օրյա ուսումնամարզական հավաք: Դրա ավարտից հետո մեր ուժեղագույն հնգյակը կմեկնի Լիվերպուլ, իսկ Համլետ Մանուկյանը կվերադառնա Երևան։