A
A
Իզաբել Հուպերը, Ժուլիետ Բինոշը և Մարիոն Կոտիյարը կտրել են իրենց մազերը՝ ի աջակցություն Իրանում կին ցուցարարների (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի ձայնը տեղեկացնում է․
Ֆրանսիացի կինոաստղերը, այդ թվում՝ Իզաբել Հուպերը, Ժուլիետ Բինոշը և Մարիոն Կոտիյարը, կտրել են իրենց մազերը՝ չորեքշաբթի օրը հրապարակված Instagram-ի տեսանյութում՝ ի աջակցություն Իրանում կին ցուցարարների:
Անցած ամիս Իրանում բռնկված ցույցերի պատճառ դարձավ երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահը՝ Իրանի «բարոյականության ոստիկանության» կողմից նրա ձերբակալությունից հետո: Վերջինս կիրառում է Իրանի խիստ հագուստի կոդը, որը կանանցից պահանջում է փակել մազերը հանրության առաջ: