Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց միայն Տիգրան Լ. Պետրոսյանը

Սպորտ
90a425bcdd624d6efa4897937e704d8e

Մոսկվայում մեկնարկած շախմատի «Աերոֆլոտ օփեն» փառատոնի գլխավոր մրցաշարի առաջին տուրում մեր շախմատիստներից առավել հաջող ելույթ ունեցավ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Նա սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ռուսաստանցի Նիկիտա Վիտյուկովին: Սերգեյ Մովսիսյանը հաշտություն կնքեց չինացի Յանգյի Յուի, իսկ Ավետիք Գրիգորյանը` մոլդովացի Վիկտոր Բոլոգանի հետ:

Երկրորդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը սև խաղաքարերով կմրցի ռուսաստանցի Միխայիլ Կովիլայի, Սերգեյ Մովսիսյանը` Դմիտրի Բոշարովի հետ, իսկ Ավետիք Գրիգորյանի մրցակիցը կլինի Իսրայելի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկին:

Նշենք, որ մրցաշարին մասնակցող բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը առաջին տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Խալիֆմանի հետ: