Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ԱԱԾ
A A
Պաշտոնական

Ադրբեջանի հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների համարներին և կեղծ լուրեր տարածում․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։
 
Առաջիկա օրերին չի բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։
ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
 
Կասկածելի բովանդակությամբ զանգեր ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: