Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess mud
A A
Սպորտ

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը դարձավ միանձնյա առաջատար. «ՉեսսՄուդ Օփեն»

Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ Օփեն» շախմատի մրցաշարի այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Ուժեղագույնների խմբում երեք տուրից հետո երեք հաղթանակ տարած չորս շախմատիստներից հաջող հանդես եկավ մաիյն Տիգրան Լ. Պետրոսյանը, որը սևերով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մատվեյ Գալչենկոյին: Իսկ ահա Շանթ Սարգսյանն ու Հայկ Երիցյանը կիսեցին միավորը:

Այդպիսով, Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակեց 4 միավոր և սկսեց միանձյա գլխավորել աղյուսակը: Հաջորդ` 5-րդ տուրում, նա սպիտակներով կհանդիպի Շանթ Սարգսյանի հետ: Սկզբունքային նշանակություն ունի նաև Հայկ Երիցյան – Մանուէլ Պետրոսյան պարտիան, որոնք նույնպես կես միավորով են ետ մնում միանձյա առաջատարից:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են շուրջ 11 երկրների մոտ 180 շախմատիստներ, այդ թվում 18 գրոսմայստեր եւ 37 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետ: