Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտական կազմով

Սպորտ
0fcc81e018cbeabf39dea42a8b074d6e

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականը վաղը կայանալիք Հայաստանի ընտրանու հետ խաղին կներկայանա իր մարտական կազմով:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը, թիմ հրավիրված 20 ֆուտբոլիստներն արդեն ժամանել են Կիպրոս: Հարկ է նշել, որ այդ խաղացողներից միայն երեքն են ներկայացնում վրացական ակումբներ, մնացած 17-ը հանդես են գալիս արտասահմանյան թիմերում: Վրաստանի ընտրանուն այդ խաղում կառաջնորդի փորձառու պաշտպան Կախա Քալաձեն, որը ներկայումս հանդես է գալիս իտալական «Ջենովայում»:

Այսօր երկու հավաքականները մարզում կանցկացնեն Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում, որտեղ եւ տեղի կունենա հանդիպումը: Խաղադաշտը նախ մեկ ժամ կտրամադրվի վրացի ֆուտբոլիստներին, ապա մարզում կանցկացնի մեր հավաքականը:

Ի դեպ, Հայաստանի եւ Վրաստանի ընտրանիները հանգրվանել են նույն` «Պոսեյդոն Բիչ» հյուրանոցում: