«Արսենալը» դատի կտա
Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է դատական գործ հարուցել ֆրանսիական «Ֆրանս 2» հեռուստաալիքի նկատմամբ` տեղեկատվության համար, որ իբր «Ինտերպոլը» հետաքննություն է սկսել շաբաթ օրը կայացած «Նյուքասլ» - «Արսենալ» խաղի վերաբերյալ: Այդ մասին նշում են բրիտանական լրատվամիջոցները:
Վերը նշված հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 4:4, ընդ որում լոնդոնյան թիմը խաղի մինչեւ 70-րդ րոպեն հաղթելիս է եղել 4:1 հաշվով: «Ֆրանս 2»-ի տվյալներով, «Ինտերպոլին» հետաքրքրել են խաղի գլխավոր մրցավար Ֆիլ Դաուդի եւ «Արսենալի» չեխ ֆուտբոլիստ Թոմաշ Ռոսիցկու գործողությունները:
Առաջինը կասկածելի 11 մ հարված է նշանակել 83-րդ րոպեին, իսկ երկրորդը փոխարինման մտնելով 69-րդ րոպեին, նախ փակել է պաշտպանների կազմակերպած խաղից դուրս վիճակը եւ օգնել մրցակցին խփել 2-րդ գոլը, իսկ հանդիպման վերջում խախտել է կանոնները, որի արդյունքում դաշտի տերերը տուգանային հարվածի խաղարկումից հավասարացրել են հաշիվը:
Սակայն «Ինտերպոլը» հերքել է «Ֆրանս 2»-ի տարածած լուրը, ինչն էլ անգլիական ակումբին հնարավորություն է տվել հեռուստաալիքին մեղադրել զրպարտության մեջ: