Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

«Վան» - «Նոա» խաղում գրանցվեց ոչ-ոքի. Պրեմիեր լիգա

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգան հատեց առաջին շրջանը:

9-րդ տուրի վերջին խաղում Չանենցավանի «Վանը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի հետնապահ «Նոային»:

 Առաջինը չնայած աչքի ընկան հյուրերը, սակայն տանտերերը հետո ոչ միայն հավասարեցրին, այլ առաջ անցան հաշվի մեջ: «Նոային» վերահաս պարտությունից փրկեց գանացի կիսապատպան Ասրայել Պոկուն, որը փրկարար գոլը խփեց խաղի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին:

 «Վանը» վաստակեց 13 միավոր և հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Լեռնային Արցախին»: «Նոան» երրորդ անգամ խույս տվեց պարտությունից և վաստակած 3 միավորով զբաղեցնում է վերջին` 10-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը 19-ական միավորով գլխավորում են «Ուրարտուն» ու «Արարատ-Արմենիան»:

 

 

Առաջնության երկրորդ շրջանը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին: Մինչ այդ տեղի կունենան Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի խաղերը: