Բացել լրահոսը Փակել լրահոսը
տվիթ
A A
Քաղաքականություն

Դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի․ Տոյվո Կլաարը՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի մասին

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին։

 «Սարսափելի տեսանյութ է հայտնվել, որում հայ ռազմագերիներն են, ըստ ամենայնի,  մահապատժի  ենթարկվում։ Եթե ապացուցվի, որ այդ տեսանյութն իսկական է, ապա դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննվի, և կատարողները պատժվեն», «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է նա։