Բացել լրահոսը Փակել լրահոսը
310188015_196278646132656_3468598754022530970_n
A A
Քաղաքականություն

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունները համատեղ հայտարարություն են արել

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

 

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունները՝

 

· Կարևորելով Ալավերդի համայնքի զարգացումը,

· Հաշվի առնելով Ալավերդի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները և կարևորելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության իրականացումը,

· Նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել համայնքում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը,

· Համադրելով երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերը՝

Համաձայնում են համագործակցել հետևյալի շուրջ՝

· Համատեղ կազմել Ալավերդի համայնքի զարգացման ծրագիրը

· Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը

· Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները,

· Գործունեության ամբողջ ընթացքում աշխատանքային առաջնային սկզբունք է լինելու թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը

· Կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու մոտեցումներով,

Ալավերդի համայնքում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պատասխանատու են միասնական ջանքերով աշխատել հանուն Ալավերդու զարգացման:

Հուշագիրը գործում է կառավարման ամբողջ ժամանակահատվածի համար։