Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Թորոսյան
A A
Քաղաքականություն

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է ադրբեջանական «Տելեգրամ»-ի ալիքներում տարածված տեսանյութը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան մեկնաբանել է ադրբեջանական «Տելեգրամ»-ի ալիքներում տարածված տեսանյութը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների: Տեսանյութի իսկությունը պարզելու համար զրուցել ենք ՊՆ մամուլի քարտուղարի հետ, ով նշեց. «Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը:

Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»: