Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Փյունիկը» ջախջախեց նախկին առաջատարին. ֆուտբոլի Պրեմիեր լիգա (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կայացան 9-րդ տուրի հերթական խաղերը:

Նախ Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց «Լեռնային Արցախին»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1: «Լեռնային Արցախը» վաստակեց 13 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Շիրակը» 5-րդ պարտությունը կրեց և 8 միավորով այժմ զբաղեցնում է 8-րդ տեղը:

Օրվա երկրորդ խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալեց մրցաշարի «Ալաշկերտին»: Գործող չեմպիոնը 5:1 հաշվով ջախջախեց մրցաշարի նախկին առաջատարին, որն առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում: «Փյունիկն» այս հաղթանակից հետո վաստակեց 16 միավոր և ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում: «Ալաշկերտը» ունի 18 միավոր, սակայն մեկ խաղ շատ է անցկացրել: Մրցաշարային աղյուսակը 19-ական միավորով գլխավորում են «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան»:

Տուրի վերջին խաղը կկայանա վաղը: Չարենցավանի «Վանը» կընդունի մրցաշարի ետնապահ «Նոային»: