Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մուսինյան
A A
Քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Առաջին նախագահը 40 տարվա գործընկերներ են․ Մուսինյանի պարզաբանումը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը որոշ լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ պարզաբանում է ներկայաացրել՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․
 
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գեւորգյան ճեմարանում եւ «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։
 
Ինչ վերաբերում է «Լայֆ Երեւան» Տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին, դրանք պարզապես միտված են իշխանության եւ ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»։