Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

ԼՂ հակամարտության կարգավորման «բարենպաստ պայմաններ ստեղծելու համար» հնարավոր է օգտագործեն ՀԱՊԿ դիտորդներին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Լավրովը նաև ընդգծել է Անկախ պետությունների համագործակցության աջակցության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: