Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին
A A
Քաղաքականություն

Պուտինը ստորագրել է Զապորժիեի եւ Խերսոնի մարզերի անկախության ճանաչման մասին հրամանագրեր

Ռուսաստանը ճանաչել Է Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի անկախությունը, ասված Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերում, որոնք սեպտեմբերի 30-ին հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ճանաչել Զապորաժիեի մարզի պետական ինքնիշխանությունը եւ անկախությունը»,- ասված Է հրամանագրերից մեկում: Մյուս փաստաթղթով Պուտինը որոշել Է «ճանաչել Խերսոնի մարզի պետական ինքնիշխանությունը եւ անկախությունը»:

Հրամանագրերն ուժի մեջ են մտնում դրանց ստորագրման օրվանից: Փաստաթղթերում նշված Է, որ ՌԴ-ի նախագահն այդ որոշումն ընդունել Է միջազգային իրավունքի՝ բոլորի կողմից ընդունված սկզբունքներին եւ նորմաներին համապատասխան՝ ճանաչելով եւ հավաստելով ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը, որն ամրագրված Է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ՝ հաշվի առնելով տարածաշրջանի բնակիչների կամարտահայտությունը հանրաքվեի ժամանակ:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը Ռուսաստանը ճանաչել Է ընթացիկ տարվա փետրվարին:

Ինչպես հայտնել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սեպտեմբերի 30-ին Մոսկվայի ժամանակով 15:00-ին Պուտինը Կլեմլում կստորագրի չորս նոր տարածքների՝ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի եւ Զապորոժեի մարզերի՝ ՌԴ-ի կազմ մտնելու մասին պայմանագրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: