A
A
Մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ․ Լին Թրեյսին Վայոց Ձորում էր
Աջակցիր «Ա1+»-ինԴեսպան Թրեյսին հանդիպել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին՝ քննարկելու սեպտեմբերի կեսերի հարձակումների ազդեցությունը Վայոց Ձորի ազգաբնակչության վրա և ի հայտ եկած կարիքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանությանը և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։