Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՄՆ
A A
Քաղաքականություն

ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի հարձակումներից տուժածների հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը

Սյունիքի մարզում դեսպան Թրեյսին հանդիպեց տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Քննարկվեցին մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։ Դեսպան Թրեյսին եղավ Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։