«Շիրակը» մեկնեց Թուրքիա
2010 թվականի Հայաստանի առաջնության ետնապահ Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը երեկ մեկնեց թուրքական Բելեկ` ուսումնամարզական հավաքի: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Շիրակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը այդ հավաքին հրավիրել է 22 ֆուտբոլիստի։
Դարպասապահներ՝ Իգոր Լոգվինով, Գելա Ձամունաշվիլի։
Պաշտպաններ՝ Եղիշե Մելիքյան, Հովհաննես Թահմազյան, Գառնիկ Սարգսյան, Ռաֆայել Պալտաջյան, Գեւորգ Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Հովհաննես Գրիգորյան։
Կիսապաշտպաններ՝ Արտակ Օսեյան, Կարեն Ալեքսանյան, Արմեն Տիգրանյան, Կարեն Գառնիկի Խաչատրյան, Հրաչյա Մնացականյան, Տիգրան Դավթյան, Դավիթ Հակոբյան, Կարեն Ստեփանյան։
Հարձակվողներ՝ Անդրանիկ Բարիկյան, Մկրտիչ Նալբանդյան, Արա Մկրտչյան, Կարեն Ն. Խաչատրյան։
Բելեկում «Շիրակին» կմիանան նաեւ հարձակվողներ Բենջամին Կաբոնգոն (Բելգիա, 1987 թ ծնված), Համադի Տամբուրան (Ֆրանսիա, 1989 թ), պաշտպան Ֆրանկ Մբենդեն (Ֆրանսիա, 1990 թ.)։ Այս երեք ֆուտբոլիստները փորձաշրջան կանցնեն «Շիրակում»։