Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks
A A
Սպորտ

Տղաները հաղթեցին, աղջիկները՝ պարտվեցին. բռնցքամարտի ԵՊԱ

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը շարունակում է հաջող ելույթները Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Այսօր մեր մարզիկները տարան ևս երկու հաղթանակ։ 70 կգ քաշային Երանոս Օհանյանն արդեն 2-րդ ռաունդում նոկաուտով հաղթեց խորվաթ Անտե Միլկովիչին: 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը հաջորդ փուլ մտավ առանց պայքարի, քանի որ նրա մրցակիցը՝ ուկրաինացի Վլադիմիր Դուդարենկոն, չներկայացավ մարտին:

Իսկ ահա մեր աղջիկները ձախողվեցին մրցումների 2-րդ օրը: 52 կգ քաշային Լուսյա Ավետիսյանը պարտվեց հույն Յոհաննա Կանցարիին, իսկ 60 կգ քաշային Լիլիթ Ասատրյանը՝ Սլովակիայի ներկայացուցիչ Նակա Վեբերին:

Վաղը պայքարը կսկսեն 48 կգ քաշային Արման Արզումանյանը, 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 52 կգ քաշային Էրիկ Արստամյանը, 54 կգ քաշային Արթուր Ավետիքյանը, 63 կգ քաշային Մարատ Միքայելյանը: Իսկ ահա 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը և 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը կանցկացնեն իրենց երկրորդ մրցամարտերը: