Բացել լրահոսը Փակել լրահոսը
245032
A A
Քաղաքականություն

Այսօր Ռուսաստանն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով, որոշվում է աշխարհակարգի ապագան. Լավրով

Ռուսաստանն այսօր անցնում է իր պատմության ճակատագրական փուլով, որոշվում է աշխարհակարգի ապագան: ՌԴ արտաքին գործերի նախարարության ստեղծման 220-ամյակին նվիրված փոստային նամականիշի մարման ժամանակ ասել է նախարար Սերգեյ Լավրովը:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին: 

«Մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակները եղել և մնում են երկրի ազգային անվտանգության ապահովումը, նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ներքին կայուն զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ձևավորումը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը», -նշել է նա:

«Այսօր մեր երկիրն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով:Չափազանցություն չի լինի ասել, որ որոշվում է աշխարհակարգի ապագան: Մենք կշարունակենք համառորեն և ստեղծագործորեն աշխատել համաշխարհային ասպարեզում»,- ընդգծել է Լավրովը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը գործընկերների հետ կնպաստի «կառուցողական, միավորող օրակարգին»։