Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captureա
A A
Քաղաքականություն

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների հյուպատոսական խորհրդակցություններում քննարկվել են քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրներ

Երևանում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հայկական կողմը խորհրդակցություններին ներկայացրել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի կիրառման, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հիմնախնդիրներին: