Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga
A A
Սպորտ

Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 առաջնությունում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակել է Ալբանիայի Դուրես քաղաքում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնության մասնակիցների ցանկը:

Տղամարդկանց Մ-20 մրցաշարին Հայաստանից կմասնակցեն Գառնիկ Չոլակյանը, Սեյրան Խուդինյանը (երկուսն էլ՝ 55 կգ քաշային կարգ), Ռաֆիկ Մինասյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Աշոտ Մովսիսյանը (109 կգ):

Կանանց առաջնությանը հայտավորված են Միլենա Խաչատրյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը, Մերի Թումասյանը (երկուսն էլ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Մ23 մրցաշարում հանդես կգան Լուիզա Սահրադյանը (87 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը, Ռաֆիկ Հարությունյանը (երկուսն էլ 81 կգ), Վարդան Մանուկյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Յաշա Մինասյանը (109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Մեր ծանրամարտիկներն այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում։ Առաջնությունը մեկնարկելու է հոկտեմբերի 15-ին