Բացել լրահոսը Փակել լրահոսը
lars
A A
Քաղաքականություն

Վրաստանում ռուսաստանցիներից «օկուպացիոն վճար» են պահանջում

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիներին պարտավորեցնել վճարել «օկուպացիոն վճար»։

Խորհրդարանում կայացած ճեպազրույցում պատգամավոր Լևան Բեժաշվիլին խոսքով, վճարը կսահմանվի ազգային արժույթով՝ յուրաքանչյուր քաղաքացու համար 1000 լարիի չափով։

Բեժաշվիլին ընդգծել է, որ այդպիսով ՌԴ քաղաքացիները մի կողմից կճանաչեն Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիան, իսկ մյուս կողմից՝ ստացված միջոցները կօգտագործվեն հարկադիր տեղահանվածների համար։ Բեժաշվիլին իշխող «Վրացական երազանքին» կոչ է արել այս նախաձեռնությունը չդիտարկել քաղաքական հակասությունների տեսանկյունից՝ նշելով, որ անհրաժեշտ է որոշում ընդունել համատեղ՝ առանց քաղաքական շարժառիթների։

«Ելնելով ստեղծված ծանր իրավիճակից՝ օրենսդրական նախաձեռնություն ենք առաջարկում կառավարությանը։ Տեղյակ եք՝ Ռուսաստանի քաղաքացիների անվերահսկելի հոսքը հասել է մեծ մասշտաբի, ինչը կապված է երկրի ներքին և ֆինանսական անվտանգության խնդիրների և մի շարք ռիսկերի հետ։ Մեր կուսակցությունը հանդես է գալիս «Օկուպացված տարածքների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ, որը նախատեսում է Ռուսաստանի քաղաքացիների պարտավորությունը Վրաստանի տարածք մուտք գործելիս վճարել օկուպացիոն վճար, որը կսահմանվի լարիով՝ յուրաքանչյուր քաղաքացու համար 1000 լարիի չափով», -ասել է Բեժաշվիլին։

Աղբյուր՝ Aliq.ge