Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+azgeri liga (1)
A A
Սպորտ

Հայաստանն ու Անգլիան անհաջողակներ են, Վրաստանը՝ հաջողակ. Ազգերի լիգա

Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2023թ խաղարկության ընտրական փուլը:

Գլխավոր մրցանակի համար պայքարը կշարունակեն չորս երկրներ՝ Խորվաթիան, Իսպանիան, Իտալիան և Նիդեռլանդները, որոնք դարձան A լիգայի իրենց խմբերի հաղթողները: Ուժեղագույնների խմբից դուրս մնացին Ավստրիան, Չեխիան, Անգլիան և Ուելսը: Հաջորդ խաղարկությունում նրանց կփոխարինեն Շոտլանդիայի, Իսրայելի, Բոսնիա և Հերցեգովինայի և Սերբիայի հավաքականները, որոնք B լիգայի չորս խմբերի հաղթողներն են:

Վերջին լիգայից դուրս մնացին Հայաստանը, Ռումինիան, Շվեդիան և մրցաշարից դուրս թողված Ռուսաստանը: Նրանց տեղը հաջորդ խաղարկությունում կհամալրեն Թուրքիայի, Հունաստանի, Ղազախստանի և Վրաստանի հավաքականները, որոնք հաղթել են C լիգայում: Մեր հարևան վրացիները 6 խաղում վաստակելով 16 միավոր, բավական ետ են թողել Բուլղարիայի և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիներին:

Այս խմբից Ջիբրալթարն ու Լիտվան հաջորդ խաղարկությունում կխաղան D լիգայում: Նրանց կփոխարինեն Լատվիան ու Էստոնիան: Իսկ ահա Կիպրոսի և Բելառուսի հավաքականներն անցումային խաղեր կանցկացնեն C լիգայում մնալու համար:

Նշենք, որ ընթացիկ մրցաշարի ընթացքում պարտություն չեն կրել 5 հավաքականներ՝ Նիդեռլանդները, Իսրայելը, Իսլանդիան (չորս խաղում 4 ոչ-ոքի է արել), Վրաստանը և Էստոնիան (չորս խաղում 4 հաղթանակ է տարել): Մրցաշարում միավոր չեն վաստակել Լիխտենշտեյնն ու Սան Մարինոն: Վերջինս նաև գոլ չի խփել: Վերջին երկուսից բացի հաղթանակ չեն տոնել նաև Լիտվան, Բելառուսը, Ջիբրալթարը, Ուելսը և Անգլիան: