Հայաստանի հավաքականը վերջին խաղում պարտվեց Իռլանդիային. Ազգերի լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտություն կրեց Ազգերի լիգայի 2023թ խաղարկության վերջին խաղում: Մեր թիմը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում 2:3 հաշվով զիջեց Իռլանդիայի ազգային թիմին:
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին անկյունայինից հետո բացեց Ջոն Իգանը: 52-րդ րոպեին Մայքլ Օբաֆեմին կրկնապատկեց այն: Սակայն երկրորդ կեսի 71-73-րդ րոպեների ընթացքում Հայաստանի հավաքականը երկու գոլ խփեց և հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: Աչքի ընկան Արտակ Դաշյանը և Էդուարդ Սպերցյանը:
Խաղի վերջում ավելացված ժամանակում հանդիպման գլխավոր մրցավարը WAR համակարգի օգնությամբ 11մ հարված նշանակեց հյուրերի դարպասին, որը վստահորեն իրացրեց Ռոբի Բրեդին:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը մրցաշարում, իր խմբում զբաղեցրեց վերջին տեղը և դուրս մնաց Ազգերի լիգայի B լիգայից: