A
A
Եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին կիսում ենք կորստի վիշտն ու ցավը․ ԱՀ նախագահը ցավակցել է Իժևսկի դպրոցի զոհերի ընտանիքներին
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտիայի Հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ողբերգական պատահարի զոհ դարձած աշակերտների և մեծահասակների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։
Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին կիսում ենք կորստի վիշտն ու ցավը»։