Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուրջ փորձություններ

Սպորտ
1635240af9a110ddf480297367924b4d

Ձյուդոյի Հայաստանի հավաքականին լուրջ փորձություններ են սպասվում փետրվար ամսին:


Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, մեր 4 ձյուդոյիստները` Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ 66 կգ) եւ Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ), Փարիզում ավարտված «Մեծ սաղավարտի» մրցումներից հետո մեկնել են Բուդապեշտ: Այնտեղ նրանց կմիանան Ռոբերտ Վարդանյանը (73 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (100 կգ):

Մեր հավաքականը մինչեւ փետրվարի 11-ը համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Հունգարիայի հավաքականի հետ, իսկ 12-13-ը կմասնակցի Բուդապեշտում կայանալիք աշխարհի գավաթին:

Այնուհետեւ մեր հավաքականը կմեկնի Դյուսելդորֆ (Գերմանիա), ուր փետրվարի 18-20 կանցկացվի գրան պրիի մրցաշար: Թիմը կմասնակցի նաեւ այդտեղ կազմակերպվող «Մարզական ճամբարի» միջոցառումներին:

Մեր ձյուդոյիստները փետրվարի 25-27-ը հանդես կգան Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, որի ավարտից հետո նոր կվերադառնան Հայաստան:

Հարկ է նշել, որ բոլոր այդ մրցումներն էլ 2012 թ օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ են տալիս ձյուդոիստներին: