Բացել լրահոսը Փակել լրահոսը
56186
A A
Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ցավով ստացա Իժևսկ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի վերաբերյալ ողբերգական լուրը։

Իմ անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»։