Բացել լրահոսը Փակել լրահոսը
307932713_457017729788831_592961227442825218_n
A A
Քաղաքականություն

Հաագայի VVD-ի գլխավոր գրասենյակում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի մանրամասները․ Մարուքյան

Նիդերլանդների իշխող` «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD)» հրավերով երկօրյա այցով Հաագայում եմ գտնվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակության հետ միասին (կուսակցության կառավարման խորհրդի անդամներ Արարատ Ստեփանյան, Անի Սամսոնյան, Իգոր Ավակյան, Ռուզաննա Ավագիմյան). ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

VVD-ի գլխավոր գրասենյակում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել կուսակցության պառլամենտական խմբակցության միջազգային կապերի պատասխանատու թիմի հետ, ինչպես նաև կուսակցության այլ անդամների հետ, իմ կողմից ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի մանրամասները, ռազմագերիների շուտափույթ վերադարձման և շարունակվող ադրբեջանական օկուպացիայի հարցերը, քննարկել ենք Նիդերլանդների դիրքորոշումը մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: