Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու արծաթե մեդալ Փարիզից

Սպորտ
99fc6141669f9a55eea3d614141f7f1e

Հայաստանի ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը (60 կգ) եւ Արմեն Նազարյանը (66 կգ) արծաթե մեդալներ նվաճեցին Փարիզում կայացած «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Երկու մարզիկներն էլ հաղթահարելով առաջին երեք փուլերը` մտել են եզրափակիչ: Վճռական մենամարտում Հովհաննես Դավթյանը պարտվել է ուզբեկ Ռիշոդ Սոբիրովին, իսկ Արմեն Նազարյանը` ճապոնացի Ջունպեյ Մորիհիտային:

Մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները` Համբարձում Տոնոյանն (66 կգ) ու Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ), չկարողանալով հաղթահարել նախնական արգելքները` ժամանակից շուտ ավարտեցին ելույթները:

Հավելենք, որ այս մրցումներին մասնակցել են 79 երկրների 511 մարզիկներ, որոնք պայքարել են ոչ միայն մրցանակային տեղերի, այլեւ 2012 թ օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների համար: