Բացել լրահոսը Փակել լրահոսը
3534535111_zs7d_cover
A A
Քաղաքականություն

Վերադարձե՛ք երկրի օրակարգին, ազգը խղճալի վիճակում է․ պատգամավորը՝ Էրդողանին

«Ժողովրդավարական» կուսակցության՝ Օրդուից ընտրված պատգամավոր Ջեմալ Էնգինյուրթը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մի կողմ թողնել մտացածին օրակարգերը և զբաղվել ժողովրդի իրական խնդիրներով։

Քննադատելով Էրդողանի գլխավորությամբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած քաղաքականությունը՝ նա նշել է, որ պետք է կանգնեցնել բնական գազի, էլեկտրաէներգիայի և վառելիքի գնաճը։

«Թոշակը 2500 լիրա է, ածուխի 1 տոննան 4500 լիրա, իսկ պարարտանյութի 1 տոննան 15000 լիրա է դարձել։ Վերադարձե՛ք երկրի օրակարգին։ Ազգը խղճալի վիճակում է», - ընդգծել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ ազգի իրական օրակարգը քաղցն է և աղքատությունը։

Էնգինյուրթը միաժամանակ նշել է, որ այդ ամենի համար մարդիկ ստիպելու են իշխանությանը շատ թանկ վճարել առաջին իսկ ընտրություններում։

Աղբյուր՝ Ermenihaber