Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Spin the Magic
A A
Մշակույթ Հասարակություն

Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա խորհրդանիշ է ընտրվել հոլը (տեսանյութ)

Առաջին ալիքը և Եվրոպական հեռարձակողների միությունը հայտնում են, որ Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա խորհրդանիշ է ընտրվել միջազգայնորեն ճանաչված խաղալիք հոլը: Մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։