Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess patani
A A
Սպորտ

Հայաստանից մեդալի համար կպայքարի միայն Վաչե Քոչարյանը. շախմատի ԱԱ

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Հայաստանի պատվիրակներից մեդալի համար պայքար կմղի միայն Վաչե Քոչարյանը: Մեր 10-ամյա շախմատիստը վերջին երկու պարտիաներում հաղթանակ է տարել և այժմ վաստակած 7 միավորով իր տարիքային խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա ընդամենը մեկ միավորով է ետ մնում միանձյա առաջատար Նիկոլայ Կլեյմենովից: Այսօր կայանալիք նախավերջին` 10-րդ տուրում, Վաչե Քոչարյանը սևերով կմրցի լեհ Անտոն Ռաձինսկու հետ:

Այս խմբում հանդես եկող մեր մյուս շախմատիստներն արդեն բավական ետ են մնացել առաջատարներից և չեն հավակնում մրցանակային տեղերի: