Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 26.09.
A A
Սպորտ

ՄՕԿ-ը կհետաքննի Երևանում կայացած IBA-ի համաժողովի արդյունքները

Միջազգային օլիմպիական կոմիտեն` ՄՕԿ-ը, կհետաքննի Երևանում կայացած բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) արտահերթ համաժողովի արդյունքները: Այդ մասին հայտնում է Insidethegames կայքը, որի ներկայացուցիչներն Երևանից անմիջականորեն լուսաբանել են համաժողովի ընթացքը։

«Մտահոգիչ հարցերից էր այն, որ ընտրություններ չեն եղել, այլ միայն դրանց դեմ է քվեարկվել: Բացի դրանից, համագումարից քիչ առաջ վիճելի պատճառներով դադարեցվել էր Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը IBA-ին, ինչպես նաև քվեարկության ընթացքում ստեղծվել էր քաոսային իրավիճակ (hամաժողովի ժամանակ հոսանքազրկվել էր, ինչի պատճառով նիստը ընդմիջվել էր – հեղ.)»,- հայտնում է կայքը։

Այդ կապակցությամբ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն հաջորդ նիստում քննարկելու է IBA արտահերթ համաժողովի արդյունքները:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ստամբուլում կայացած համաժողովում Ումար Կրեմլյովն առանց մրցակցության ընտրվել էր IBA-ի նախագահ, քանի որ միակ թեկնածուն է եղել։ Երկրորդ թեկնածուի` նիդեռլանդցի Վան դեր Վերստի մասնակցությունը կասեցվել էր` քարոզարշավի կանոնները խախտելու համար: Վերջինս դիմել էր Լոզանի մարզական արբիտրաժային դատարանին (CAS) և հաղթել այն: Դրանից հետո IBA-ի տնօրենների խորհուրդն որոշել էր անցկացնել ևս մեկ արտահերթ համաժողով: Սեպտեմբերի 25-ին Երևանում կայացած IBA արտահերթ համաժողովի պատվիրակների 75 տոկոսը դեմ են քվեարկել կազմակերպության ղեկավարի նոր ընտրությունների անցկացմանը, որի արդյունքում Ումար Կրեմլյովը, որը ֆեդերացիան ղեկավարում է 2020 թվականից, պահպանել է իր պաշտոնը։