Բացել լրահոսը Փակել լրահոսը
թուրք
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարը թուրք պաշտոնակցին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը քննարկել են Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հրահրված ռազմական ագրեսիան:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ռազմական ոլորտում ադրբեջանաթուրքական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։