Բացել լրահոսը Փակել լրահոսը
Չալաբյան
A A
Քաղաքականություն

Վերցրեք ձեր ճակատագիրը և ձեր զենքը ձեր ձեռքը, հատուցման պահը մոտենում է. Չալաբյան

Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը.
 
«Այսօր առավոտյան ես ցանկանում էի գրել ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ունեցած խայտառակ ելույթի, Կաթողիկոսի մոտ նախկին նախագահների հանդիպման, երեկա կեղծ տագնապի, և շատ այլ թեմաների մասին:
 
Դրա փոխարեն ես վերցրեցի իմ սպորտային հրացանը, հագա իմ մարտական համազգեստը, և ընկերներիս հետ գնացի հրաձգարան՝ մարզվելու:
 
Երբ «խաղաղության» կեղծ օրակարգը հօդս է ցնդել, թշնամին մեր տարածքում է, իսկ երկիրը պատահականությամբ ղեկավարում է ողորմելի մի ստահակ, մեր ճակատագիրը և մեր պաշտպանությունը մենք պետք է վերցնենք մեր ձեռքը, ինչպես դա եղավ 1990 թվականին: Հենց գիտակցենք դա, սկզբից կկագնացնենք թշնամուն, իսկ հետո ջարդ տալով դուրս կքշենք մեր հողից:
 
Վերցրեք ձեր ճակատագիրը և ձեր զենքը ձեր ձեռքը: Հատուցման պահը մոտենում է: