Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+box 23.09.
A A
Սպորտ

Հայաստանի 16 պատանի բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքային պատանիների հավաքականն այս օրերին Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի այդ տարիքային հավաքականների հետ անցկացնում է ուսումնամարզական համատեղ հավաք Հունաստանում։ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին պատրաստվում է Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Մեր ավագ տարիքի պատանիների հավաքականի կազմում ընդգրկված են 13 տղա և 3 աղջիկ:

Նախնական փուլի մրցամարտերը կմեկնարկեն սեպտեմբերի 27-ին։ Կիսաեզրափակիչները կկայանան հոկտեմբերի 3-ին, եզրափակիչները՝ հոկտեմբերի 4-ին։